Երևանի հետ ավարտում ենք փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։ Այս մասին «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որևէ սպառնալիքի կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից», — ասել է նա։