Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը եթե ուզենա, ապա ներման խնդրագրերով դիմած այլ դատապարտյալներ 2019 թվականը կդիմավորեն հարազատների հետ

Հետհեղափոխական Հայաստանում նոր ընթացակարգով ոչ մի դատապարտյալի ներում չի շնորհվել։

Վերջիններիս հարազատների հեռախոսազանգերին՝ Արդարադատության նախարարությունից պատասխանում են,  որ գործընթացը սկսված է։ Դեռեւս ամռանը ներման խնդրագիր է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։ Նա մեզ հետ հեռախոսազրույցում կես կատակ, կես լուրջ նշեց,  որ «համբերության իմունիտետն արդեն սպառվում է»։

Հիշեցնենք, որ արդեն 24 տարի է Ստեփան Գրիգորյանը անազատության մեջ է ։ Նրա խոսքերով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եթե ուզենա, ապա ինքն ու ներման խնդրագրերով դիմած այլ դատապարտյալներ 2019 թվականը կդիմավորեն հարազատների հետ։  «Նիկոլ Փաշինյանը գիտի ինչ է ազատության սպասողի հոգեվիճակը, նա եւս ապրել է դա։ Ես գրեթե համոզված եմ,  որ մինչեւ տարեվերջ՝ Փաշինյանը ներման որոշումները կուղարկի ՀՀ նախագահին»,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ըստ Գրիգորյանի քրգործի նա ոչ մեկին կյանքից չի զրկել, պարզապես սպանության ականատես է եղել։

Please enter a valid URL