Search
Close this search box.

Արտակ Զեյնալյանը Նաիրի Հունանյանին խորհուրդ է տվել սպորտով զբաղվել

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանին խորհուրդ է տվել սպորտով զբաղվել։

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսին Զեյնալյանը հայտնել է, որ այցելել է Նաիրի Հունանյանի խուց եւ խոսել նրա հետ. «Խորհուրդ եմ տվել սպորտով զբաղվել, քանի որ դրա անհրաժեշտությունը կա»,–նշեց նա։

Պատասխանելով Հունանյանի հոգեկան վիճակի մաիսն հարցին՝ Զեյնալյանը նշեց, որ նրա հետ երկար չի շփվել, որ դատողություններ անի այդ մասին։ Ամեն դեպքում, այդ պահին ոչ մի կասկածելի բան չի նկատել, նշեց Արտակ Զեյնալյանը։

Please enter a valid URL