Քաղաքական բարեվարքության սուրբ կանոնն է՝ մերձավոր ազգականներին չներգրավել քաղաքական խաղերի մեջ։ Բայց, ի՞նչ անի ճարահատյալ <<դասականը>>, երբ անգամ թիմն է ձեռ քաշել իրենից: Նա ստիպված մարտադաշտ է նետում հարազատ եղբորը, ով թուքումուր ուտելու բարձր իմունիտետ ունի:
Հավանաբար, ինչ-որ մեկն այս մոլորյալին խաբել է, թե փրկչի անուն ունենալը բավարար է՝ իր եղբորը քաղաքական վերջնական որակազրկումից փրկելու համար:
Քիստ, կոռեկտ եղիր և եթե չես ցանկանում լիովին կորցնել վանաձորյան ՏԻՄ ընտրություններին ջարդուփշուր եղած հեղինակությանդ վերջին բեկորները, ուրեմն հանգիստ թող իմ քաղաքական ղեկավարին:
Ախր դու շատ փոքր մարդ ես՝ նրան վարկաբեկելու համար: Հասկացիր, դու մի ավազահատիկ ես այս կյանքի ծովում։ Ափսոսում եմ, որ երկուսս էլ Լոռեցի ենք:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից