ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կապին ու կեղծարարություններին.
Հայտնի խոսք կա՝ գողը առաջինն է խոսում գողությունից, իսկ անբարոյականներն առաջին են խոսում բարոյական արժեքներից։
Փեսա Միշիկը, ով համատեղության կարգով Հայաստանը կապալով վերցրած ամենահարուստ օլիգարխն է, և տիրապետում է տնտեսական մի քանի մենաշնորհների, վերջինիս անձնական օգտագործման կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանն» ու նրա «կլասիկ» ղեկավարը այսօր երկրի թիվ մեկ հակահեղափոխականներն են, որոնց հիմնական թիրախը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Երկիրը թալանած Միքայել Մինասյանի փողերով խորհրդարանում հայտնված Էդմոնը չի էլ թաքցնում իր կնքահոր ծրագիրը` մաքսիմումը, Հայաստանը թալանած ու գումարները երկիրց դուրս հանած փեսու փողերով սկսել պայքար վարչապետ Փաշինյանի դեմ՝ Միշիկի քաղաքական պլան մաքսիմումը իրականացնելու համար։
Եվ «Միշիկի պլանի» իրականացման ճանապարհին լուրջ խոչընդոտ է Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանը», որի լուրջ ներկայությունը խորհրդարանում ավելորդ խնդիրներ է ստեղծում վատիկանյան ինտրիգանի համար, ով մինչ այս պահը «կլասիկ» ձեւով կարողացել է մարդկանցից բիզնեսներ խլել, երկրի հարստությունը՝ մոլիբդենը, խլել երջանհակիշատակ Մաքսիմ Հակբոյանից, «Մեծ Անիվը» խլել մեկ այլ գործարարից, «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ երրորդից, ծխախոտի ներկրումը՝ չորրորդից, ու այս ցանկը անվերջ շարունակելի է։ Տեռորով եւ բեսպրեդելով ունեզրկելով տարբեր տնտեսավորղների, Միքայել Մինասյանը շատ կարճ ժամանակում դարձավ երկրի թիվ մեկ ստվերային կարդինալը, որի տնտեսական թալանին զուգահեռ աճում էին վերջինիս քաղաքական հավակնությունները։ Եւ քանի որ քաղաքական դաշտում նմանը միշտ գտնում է նմանին, փեսա Միշիկի ընտրությունը կանգ առավ քաղաքական մարմնավաճառ Էդմոն Մարուքյանի եւ նրա կուսակցության վրա, որի գախափաղախոսությունը մշտապես եղել է «քցելը», «ծախելը», սեփական երկրի վրա արեւմտյան տարբեր կենտրոններում «դանոս» տալը։
Եվ, երբ նոր Հայաստանում նոր իշխանությունը անողոք պայքար է սկել կոռուպցիայի եւ երկիրը թալանածների դեմ, Հայաստանի հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն պահանջելու, որ բոլորի հետ միասին օրենքի առաջ պատասխան տա նաև երկրի թիվ մեկ տնտեսական «մարադյոր» Միքայել Մինասյանը։
Այլապես, ընտրովի արդարատադատությունը ազնիվ չէ, քանզի Միշիկի թալանածի և երկրից հանածի աննշան տոկոսն անգամ պետական բյուջե ետ բերելով, հնարավոր կլիներ հսկայական սոցիալական խնդիրներ լուծել։
Իսկ ինչ վերաբերում է Միշիկի քաղաքական թափոն «Լուսավոր Հայաստանին», ապա բոլոր իրավական հիմքերն ու փաստերը կան եւ առաջիկայում դրանք հրապարակվելու են, որ Մարուքյանը ժամանակին պատգամավորության թեկնածու է առաջադրվել՝ կեղծելով պետական փաստաթղթերը եւ պետական կեղծիքի կնքահայրեը եղել է Միշիկ Մինասյանը, ով տարբեր կառույցների դրդել է քրեական հանցագործության՝ հանուն իր պրոտեժեի։
Եվ, քանի որ նոր Հայաստանում խաղի բացարձակապես նոր կանոններն են, առաջիկայում կհրապարակվեն բոլոր այն իրավական հիմքերը եւ փաստերը, որոնց անաչառ քննարկումը Էդմոն Մարուքյանին կկանգնեցնի դատարանի առաջ։
Իսկ ինչ վերաբերում է փեսա Միշիկին, ապա վերջինիս պետք է հետ բերել Հայաստան, որպեսզի օրենքի առաջ պատասխան տա իր կատարած թալանի համար։ Արդարադատությունը չի կարող եւ չպետք է լինի ընտրովի։