Բելառուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն արված սենսացիոն հայտարարությունները:
«Ռուսաստանին պետք է շտապ 900 միլիոն դոլար վերադարձնեի: Հարազատ եղբայրներս ճնշումներ էին սկսել, դադարեցրել էին գազի մատակարարումը: Իլհամ, ասացի, շտապ 900 միլիոն դոլար է պետք: Կուղարկեմ ֆինանսների նախարարին, կառավարական պատվիրակությանը, և նրանք պայմանագիր կկնքեն: Սակայն ինձ վաղն է պետք, Պուտինին պետք է 900 միլիոնը վերադարձնեմ: Նա ինձ հաջորդ օրը փոխանցեց գումարը: Խոստացա, որ մեկ ամսից կվերադարձնեմ, սակայն ավելի շուտ դա արեցի: Լսեք, ես նրան որպես մտերիմ մարդու եմ վերաբերվում, և դա փոխադարձ է»,- ասել է Լուկաշենկոն:
Երեկ Լուկաշենկոն կրկին անդրադարձել էր գազի գներին՝ Ռուսաստանին մեղադրելով ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունը խախտելու համար: Լուկաշենկոն նաև ԼՂ հարցով սենսացիոն հայտարարություն էր արել: