Այսօր Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում հրդեհի պատճառով զոհվեց մի ամբողջ ընտանիք։Բազմիցս անդրադարձել եմ այդ թաղամասին,որը բաղկացած է փայտե կացարաններից և ոչ ոք չի արձագանքել։Քարոզարշավի ժամանակ ոչ մի թեկնածու չբարեհաճեց այդ թաղամաս,չգիտեմ էլ ինչ ասեմ հուզմունքս շատ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. Հ.-ի (ծնված 1982 թ.) և Ա. Բ.-ի (ծնված 1959 թ.) դիերը, իսկ Դ. Հ.-ին (ծնված 1992 թ.) և Գ. Գ.-ին (ծնված 2006 թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:
Արթուր Միրզոյանի ֆեյսբուքյան էջից