Search
Close this search box.

Նիկոլ, մի կրկնի Սերժի սխալները, կեղծ ընդդիմություն մի սարքի, որ վերջում տակը չմնաս

Այսօր կարդացի, որ Ազգային առաջընթաց կուսակցությունը, որը հավաքել է 0.6 տոկոս ձայն շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Տպավորությունն այնպիսին էր, որ հայտարարություն գրողը շատ ուրախ էր արդյունքների կապակցությամբ, բայց պարզ է չէր, թե այնուամենայնիվ ինչու էր ուրախ: Հետո ուշադիր կարդացի տեքստը, ու հասկացա, որ ուրախության պատճառը ոչ այնքան իրենց 0.6 տոկոս ստացած քվեներն էին, որքան այն, որ գալիք ԱԺ չեն անցնելու ՀՀԿ ու ՀՅԴ-ն:
Այսինք ստացվում է, որ այս մարդիկ ընտրություններին մասնակցում էին ոչ այնքան ԱԺ մտնելու համար, որքան քարոզելու ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի դեմ, պաշտպանելով իշխող ուժին:

Բայց չէ, որ Նիկոլ, դու Ղազախստանում խոստացել էիր, որ չես կրկնի Սերժի սխալները ու չես ստեղծի կեղծ ընդդիմություն, նամանավանդ, որ դա վտանգավոր է քո համար: Ճիշտ է, այսօր այդ հաճախորդները դեռ քաղաքական ատամ չունեն, բայց վաղը մյուս օրը, երբ «եղ ու բրինձ» ստանան կարող են և աճեցնել այդ ատամները: Սերժ Սարգսյանն այնքան զբաղվեց դրանով, որ վերջում, այսպես ասած դրա տակը մնաց: Ինչ-ինչ ու ով-ով, բայց գոնե դու, Նիկոլ, շատ լավ պիտի հասկանաս թե ինչի մասին է խոսքը:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL