Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումար: Այդ մասին հայտնել Է պետական քարտուղար Օլիվիե Դյուսոն, որը պատասխանատու Է երկրի բյուջետային քաղաքականության համար:
«Կպահանջվի 8-ից մինչեւ 10 մլրդ եվրո»,- ասել Է Դյուսոն՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով միջոցառումների այն փաթեթը, որոնք դեկտեմբերի 10-ին ֆրանսիացիներին ներկայացվել են նախագահի կողմից: «Մենք գտնվում ենք տնտեսական մեխանիզների կարգաբերման գործընթացում եւ մտածում ենք՝ ինչպես դրանք ֆինանսավորել»,- նշել Է նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ի երեկոյան ուղերձ Է հղել ազգին՝ հայտարարելով այն որոշումների մասին, որոնք ինքն ընդունել Է «դեղին բաճկոնների» ելույթների հետ կապված ճգնաժամի ֆոնին:
Մակրոնը, մասնավորապես, խոստացել Է 2019 թվականից ամսական նվազագույն աշխատավարձի 100 եվրոյով բարձրացում, այս տարվա վերջին լրացուցիչ չհարկվող պարգեւավճար աշխատող ֆրանսիացիներին, հարկերի վերացում այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր Է 2 հազար եվրոյից:
Ֆրանսիայի ղեկավարը նաեւ դատապարտել է ոստիկանների դեմ կիրառված բռնությունները բողոքի ակցիաների ընթացքում: