Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան Էջում համատեղ լուսանկարներ է հրապարակել ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկի՝ երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ:
Հայտնի է, որ լուսանկարներն արվել են ամանորյա հաղորդումներից մեկի նկարահանման տաղավարում:
Պետրոսյանը լուսանկարներին կից գրել է.«Հոգնել եմ բամբասանքներից: Հրապարակում եմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Մանրամասները՝ Նոր տարվա գիշերը»:
Հատկանշական է, որ հումորիստի կատակը նրա հետևորդներից շատերին դուր չի եկել:
Ոմանք նկատել են, որ Պետրոսյանին ավելի համեստ «կողակից» կսազեր: Բացի այդ, նրանք Բուզովայի հասցեին վիրավորանքներ են գրել:
Հիշեցնենք, որ վերջերս Պետրոսյանն ավելի քան 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է հումորիստ Ելենա Ստեպանենկոյից: Զույգի բաժանության պատճառը հայտնի չէ: