Search
Close this search box.

Հայտարարություն հանցագործության մասին. Գագիկ Համբարյան

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նախկին “Կանգառ” խանութի մոտ, հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, որը, անակնկալի բերելով ինձ և այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ ուղղելով իմ և ընտանիքիս անդամների հասցեին՝ հարձակվեց ինձ վրա և մարմնական վնասվածքներ պատճառեց: Այս խուլիգանության և ինձ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ հայտարարություն եմ տվել ոստիկանության Գյումրի քաղաքի “Կումայրի” բաժնում:
Հիշեցնեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը, ում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նրա կուռք Սահակ Մինասյանը “12 բալանի գիժ” էր անվանում, որևէ խնդիր չունենալով իմ և Հ. Խորիկյանի հետ, դարձավ ՇՊՀ-ի նախկին ռեկտորի հանցակիցը՝ մեծ ուրախությամբ ընդգրկվելով տխրահռչակ նախկին ռեկտորի ապօրինաբար ստեղծած Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների մեջ:
Հավելեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը բազմիցս է բուհի աշխատակիցների մոտ պարծեցել, որ իր եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը, դանակը գրպանը ման է գալիս մեր թաղում՝ ինձ սպանելու նպատակով: Այդ հայտարարություններին ես միշտ վերաբերվել եմ հումորով: Սակայն Անահիտ Հովհաննիսյանը շատ ճիշտ է, որ իր եղբայրը պոտենցիալ հանցագործ է, ինչի վերաբերյալ ապացույցը՝ դեկտեմբերի 4-ին եղբոր խուլիգանական արարքն է իմ անձի նկատմամբ:

Please enter a valid URL