Search
Close this search box.

Պարոն վարչապետ, գուցե կառավարական դաչայից դուք դա չեք տեսնում, բայց մեր սրտից արյուն է կաթում

Պարոն վարչապետ խնդիրը այն չէ, որ հեղափոխությունից 6 ամիս անց մենք շարունակում ենք նորից աղքատ ապրել, ոչինչ մենք սովոր ենք 1 աման մակարոնին և կարտոֆիլին, եթե պետք լինի անգամ կես ամանով էլ որոշ ժամանակ յոլա կգնանք, այլ խնդիրն այն է, որ հեղափոխությունից 6 ամիս անց Հայաստանը թալանողները չեն պատժվել և անգամ շատ պետական հիմնարկներից չեն էլ պաշտոնազրկվել և իրենց դղյակներից, կաբինետներից քմծիծաղ են տալիս մեր պես աղքատ հպարտների վրա:

Պարոն վարչապետ, մի գուցե Բաղրամյան 26-ի Ձեր աշխատասենյակից, կառավարական դաչայից Դուք դա չեք տեսնում, բայց 80 հազար դրամով աշխատող <<հուսահատվածներիս>> սրտից արյուն է կաթում, երբ տեսնում ենք այդ ամենը:

 

Մեսրոպ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL