Սերժ Սարգսյանն այս ընտրություններին մասնակցում է երկու դեմքով: Առաջինը ՀՀԿ-ն է, երկրորդը՝ իր փեսա Միքայելի «Լուսավոր Հայաստանը»:
Իրեն միամիտ լոռեցու տեղ դրած Էդմոն Մարուքյանը փորձում է խորամանկություն անել: Սուսիկ -փուսիկ ընտրակաշառք է բաժանում: Էդ գործով ներգրավված է Միշիկի բիզնեսների մի մասը ղեկավարող Արման Սահակյանը: Սա էն դեպուտատ Արմանն է, որը դուրս եկավ ՀՀԿ-ից ու սկսեց քծնել Նիկոլին: Հիմա էս Արմանը զբաղված է «Լուսավորի» ցուցակները կազմելով ու փող բաժանելով:
ժողովուրդը մտածում ա , թե ընտրակաշառք բաժանելու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Ոչ մեկ չի կասկածում, որ գավառական կոմսոմոլի տեսք ունեցող Էդմոն Մարուքյանը դա կանի, բայց անում ա: Անում ա Միշիկի փողերով ու Արման Սահակյանիի միջոցով:
Դիշովկա Էդմոնի ղեկավարած կուսակցության համամասնական ցուցակը Արմանի ու Միշիկի միջոցով ա կազմվել:
Շիրակի մարզում էն մարդիկ, որ առաջ ՀՀԿ-ի քվոտայով են մարզպետարանում ու քաղաքապետարանում գործի նշանակվել ու համարվել Արման Սահակյանի մարդիկ, հիմա հայտնվել են «Լուսավոր Հայաստանի» ցուցակում:
Դավիթ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից