Search
Close this search box.

Մի խումբ մարդիկ Շարմազանովի պատը վերածել են զուգարանի պատի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ուշ գիշերին ֆեյսբուքյան իր նորաբաց էջում ամփոփել է օգտատերերի գրառումները՝ բաժանելով դրանք երեք խմբի. աջակիցներ, հայհոյողներ և անիծողներ, քննադատողներ: «Շնորհակալություն իմ աջակիցներին, ձեր աջակցությունն ինձ ոգևորում է: Երկրորդ խմբի մասին հետևյալը կասեմ. ես երբեք հայհոյանքներին ու անեծքներին չեմ պատասխանում, ընդամենը նշեմ, որ իմ էջում բոլոր հայհոյանքները պետք է հանվեն, որովհետև սա զուգարանի պատ չէ, պաշտոնական էջ է: Ինչ վերաբերում է երրորդ խմբին, բազմակարծություն է, բնական եմ համարում»,- ասել է նա:

Please enter a valid URL