Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խոպանչի» բառը բարկացրեց Փաշինյանին

«Պետական եկամուտների կոմիտեն արդեն պարզաբանումներ տվել է տրանսֆերտների հարկման մասին: Չի կարող լինել այնպես, որ մարդը մի այլ երկրում հարկվի, տնից դուրս գա՝ հարկվի: Նման բան չկա և չի կարող լինել»,- այսօր՝ նոյեմբերի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու վերաբերյալ լուրերին: Լրագրողի հարցում հնչած «խոպանչիներ» բառը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին. վարչապետի պաշտոնակատարը նախ խորհուրդ տվեց այդ մարդկանց արժանապատիվ անուն տալ, հետո պաշտպանել նրանց իրավունքները: Փաշինյանը նաև հավելեց, որ խոսքը եղել է համընդհանուր հարկման մեխանիզմի մասին, սակայն այդ մեծանիզմը դեռ հստակ չէ, անգամ նախագծի տեսք չունի:
Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL