Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանին թիրախավորել են, որովհետև կպել է սրբություն սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հրավիրած ասուլիսում անդրադարձավ իր գլխավորած կառավարության անդամների հասցեին հնչող քննադատություններին: «Ասում են՝ նախարարն ասել է փետրվարի 31, դուք չգիտե՞ք՝ այդ նախարարն ով է: Կամ ֆեյք են բացում, ասում են՝ կրթության նախարարը տառասխալներով ստասուս է գրել: Մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին են խոսում… գիտությունների թեկնածուի: Կամ հարց չի առաջանո՞ւմ, թե Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչո՞ւ են արշավ սկսել… որովհետև Արսեն Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն կատարել Հայաստանի սրբություն սրբոցի վրա: Էդ ո՞վ է նա, որ նման բան արեց: Հենց տենց արեց: Ասել ենք՝ թալանված ամեն կոպեկի հետևից գնալու ենք: Բա սա իրավիճա՞կ է, որ տեղի է ունեցել այդ հիվանդանոցում, դա խայտառակություն է»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, իր բնորոշմամբ, մի կարկառուն ՀՀԿ-ականի դիտարկումն իր թիմակիցների մասին: «Վերջերս ՀՀԿ-ի մի կարկառուն ներկայացուցիչ ասում է՝ ինչպե՞ս կարելի է մարդուն նշանակել պաշտոնի, եթե նա որևէ բան չի ղեկավարել: Եվ դա ասողը չի ասում, որ ինքը որևէ բան չի ղեկավարել, իր կյանքում որևէ բան չի ղեկավարելու: Իհարկե՝ իմ թիմակիցները կոռուպցիայի փորձ չունեն, և ես շատ գոհ եմ: Ասում եմ՝ այն պաշտոնյան, ով կփորձի կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ թշնամին կդառնա»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Please enter a valid URL