Search
Close this search box.

Արժե հիշել. ՀԱՊԿ-ն հրապարակային նվաստացրեց Սերժ Սարգսյանին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ չի եղել մի դեպք ՀՀԿ–ի ժամանակ, երբ նախորդ իշխանությունը պարտվողական դիրքորոշում արձանագրած լինի ՀԱՊԿ հետ բանակցությունում, որ ՀԱՊԿ–ը մեծ ընտանիք է, որի հետ Հայաստանը երկար ճանապարհ ունի գնալու, եւ որքան շուտ կարգավորվի լարվածությունը, այդքան լավ:
Որքանո՞վ ՀՀԿ–ի ժամանակ այդ կառույցում մենք իսկապես ամուր դիրքեր ունեինք,հարցին անդրադառնում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը.

«ՀՀԿ-ի օրոք այնքան չակերտավոր ամուր դիրքեր ունեինք, որ ՀԱՊԿ-ը չէր արձագանքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, և Սերժ Սարգսյանն այդ նպատակով չէր էլ դիմում ՀԱՊԿ-ին՝ հասկանալով, որ Հայաստանի համար նպաստավոր դիրքորոշում ակնկալելը պարզապես անիմաստ է:

Այս համատեքստում արժե կրկին անդրադառնալ Լուկաշենկոյի և Նազարբաևի կողմից ցուցաբերած վերաբերմունքին՝ հիշատակելով նաև ԵՏՄ-ի շրջանակում վարվող քաղաքականությունը. երկու կառույցներում էլ ներկայացված լինելով, այդ բռնապետերը հետևողականորեն են գործում, և այդ առումով ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն կարելի է դիտարկել նույն հարթության վրա: Ու կարելի է հիշել թե Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի հրապարակային նվաստացումը՝ երբ 2014 թ. մայիսին Նազարբաևն ընթերցեց «մեզ երեքիս» (իրեն, Պուտինին ու Լուկաշենկոյին) ուղղված Ալիևի նամակը, և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետերի տեղակայման ձևական պահանջի պատրվակով Հայաստանը զրկվեց ԵՏՄ հիմնադիր անդամի կարգավիճակից: Կարելի է նաև վերհիշել Լուկաշենկոյի ու Նազարբաևի պահվածքը քառօրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո: Թերևս այսքանը՝ «ամուր դիրքերի» մասին»:

Please enter a valid URL