Search
Close this search box.

Ողբերգական վթարի պատճառ դարձած մեքենան շահագործել են առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ: Հիշեցնենք` դրա արդյունքում 4 զինվոր մահացավ: Կատարվածի առթիվ նշանակվել է փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք մեքենան շահագործելուց եղել է սարքին:

Եւ ահա մեր տեղեկություններով` դեպքից 6 ամիս առաջ ՀՀ ՊՆ N զորամասի ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ մեքենան անսարք վիճակում է: ՌՈ-ն ստուգել է մեքենան եւ անսարքություն է հայտնաբերել, որից հետո զորամասի ղեկավար կազմին հանձնարարական է տվել մեքենայի խնդիրը կարգավորելու, անսարքությունը վերացնելու, արդյունքները ՌՈ-ին հայտնելու եւ իրենց թույլատրությունը ստանալուց հետո շահագործելու մասին:

Ու հիմա ենթադրություններ կան՝ կա՛մ մեքենան կարգի չեն բերել, կա՛մ կարգի բերելուց հետո այն արագ շարքից դուրս է եկել: Բայց բոլոր դեպքերում այն առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու շահագործման են հանձնել»:

Please enter a valid URL