Search
Close this search box.

ԱՄՆ նախագահը հրաժարվել է լսել սաուդցի լրագրողի սպանության «սարսափելի» ձայնագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է լսել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ձայնագրությունը: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Ձայնագրությունը լի է տառապանքով, դա սարսափելի է: Ինձ լիարժեք տեղեկացրել են այդ մասին, և չկա որևէ լուրջ պատճառ, որ ես ինքս լսեմ այն, ավելին՝ ինձ խորհուրդ են տվել ուղղակի չլսել այդ չար և դաժան ձայնագրությունը», — պարզաբանել է ԱՄՆ առաջնորդը:

Լրագրողին սպանության ձայնագրության պատճենը նոյեմբերի սկզբին Թուրքիան փոխանցել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային: Հաշվի առնելով սպանության հանգամանքների ուսումնասիրության արդյունքները՝ ամերիկյան հատուկ ծառայությունները եզրակացրել են, որ հանցագործության գլխավոր պատվիրատուն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանն է:

Please enter a valid URL