Search
Close this search box.

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Փաշինյանի անունից ապատեղեկատվություն է տարածել. Գագիկ Համբարյան

Ադրբեջանական haqqin.az կայքը հրապարակել է հարցազրույց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկտարական կուսակցության խմբակցության անդամ տխրահռչակ և ծախված Դմիտրի Սավելևի հետ: Սույն կերպարը, ով վաղուց շատ տաքուկ հարմարվել է Իլհամ և Մեհրիբան Ալիևների “մեջտեղում” և նավթադոլլարների դիմաց նույնիսկ կվաճառի հարազատ հորը և մորը, փորձել է ազերի և կայքի ռուսախոս ընթերցողներին բացատրել, թե ՌԴ-ի համար ինչպիսի վատ գործընկեր են հայերը և հիասքանչ են ադրբեջանցիները: Բայց այդ թեմային չեմ էլ ուզում անդրադառնալ:

Խնդիրը նրանում է, որ Սավելևի նման ծախու երեսփոխանն ընդօրինակելով Բաքվի քարոզչական ոճը՝ մարդկանց վերագրել ինչ-որ արտահայտություններ և այն ջանադրաբար տարածել: Վ.Ժիրինովսկու կուսակիցը երկար ժամանակ համագործակցելով ադրբեջանցիների հետ երևի վարակվել է այդ ապատեղեկատվական ախտով: Այսպես, ներկայացնելով ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրները Սավելևը բարբաջել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իբրև թե մասնակցել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայտարարել է, որ իբրև թե Հայաստանը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ՝ մնալով ՀԱՊԿ-ի անդամ: Ավելին, ըստ ծախու ռուսաստանցի պատգամավորի, Փաշինյանը նույնիսկ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից, միայն թե մտնի ՆԱՏՕ-ի մեջ: Համոզված եմ,որ այս տեղեկության մասին տեղյակ են միայն Սավելևը և իր պատվիրատու ազերի-թուրքերը:

Ժամանակն է, որ ՀՀ ԱԳՆ-ն կոնկրտետ անդրադառնա այս տեսակ դեպքերին: Ազերիների բարբաջանքներին չարձագանքելը չի նաշանակում, որ ամեն ոք իրավունք ունի անպատիժ և անհետևանք ապատեղեկատվություն տարածել ՀՀ իշխանությունների անունից:
Նախորդ իշխանությունների լռակյաց արտաքին քաղաքականությունը քննադատող Փաշինյանը լավ կլինի այժմ իր կողմից վերահսկվող ԱԳՆ-ի միջոցով կոնկրետ քայլեր կատարի ՀՀ վարչապետի անունից այս տեսակ լկտի ապատեղեկատվություն տարածողների դեմ, այդ թվում նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Սավելևի:

Ռուսաստանցի սույն լիբերալ երեսփոխանին ժամանակ է պերսոնա նոն գրատա հայտարարել և ԱԳՆ-ի մակարադակով հեգնական պատասխան տալ և ընդամենը հիշեցնել սույն թվականի հուլիսի 12-ին Բրյուսելում Փաշինյանի հայրարարությունն այն մասին, որ ՀՀ-ն չի ցանակնում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնել նույն Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ, քանի որ պաշտոնական Երևանը Բաքվի այդ տեսակ նկրտումների դեպքում կկիրառի վետոյի իր իրավունքը:
Իսկ այն, որ Ալիևը Բաքվում, իսկ Բեռառուսի բռնապետ Բատկան Մինսկում միմյանց դեսպանների են ընդունում և ՀԱՊԿ-ի ներքին գործերից խոսում, դա նրանց անձնական գործն է:

Երևանը մինչև վերջ պետք է անդրդվելի մնա և ոչ միայն Բաքվին,այլև Մինսկին և Աստանային հասկացնի,որ նրանց ցանկությունները այդպես ցանկություն էլ կմնան,քանի որ դեմ են ՀՀ-ի շահերին:

Please enter a valid URL