Search
Close this search box.

Նախընտրական ձեռնաշղթաներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին կայացրել է երկու որոշում: Մեկով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չեղարկող Վերաքննիչ դատարանի որոշումն ու այն ուղարկվել հետ՝ լրացուցիչ քննության: Այսինքն, երկրորդ նախագահի գլխին կախվել է դատարանի վճռի Դամոկլեսյան թուրը՝ Վերաքննիչը կարող է որոշել, որ նրան կալանավորը ճիշտ է, բաց թողնելը սխալ էր:

Մեկ այլ որոշումով Վճռաբեկը չեղարկել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի գրավով ազատ արձակման որոշումը: Ղազարյանի դեպքում կրկին կիրառվել է կալանքը՝ որպես խափանման միջոց, նա կալանավորվել է

Երկու որոշումները հատկապես ուշագրավ են նրանով, որ տեղի են ունենում նախընտրական գործընթացի մեկնարկին: Իհարկե, ոչ Ղազարյանը եւ ոչ էլ Քոչարյանը այդ գործընթացի մասնակից չէին, սակայն նրանք նշանակալի ֆիգուրներ են նախկին համակարգի այսպես ասած հիերարխիայում: Եվ այդ իմաստով ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի երկու որոշումները «ձեռնաշղթա» են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար:

Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն մասնակցում է խորհրդարանի ընտրությանը եւ նույնիսկ հույս ունի, որ կարող է դառնալ երկրորդ ուժը խորհրդարանում: Վճռաբեկը այդ հույսերը ցրելու՞ ազդակ է հղում:

Միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ն ամենեւին միատարր չէ, եւ դժվար է ասել, դե ֆակտո, թե ու՞մ ՀՀԿ-ն է ավելի շուտ մասնակցում ընտրությանը՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի:

Բոլոր դեպքերում, Վճռաբեկ դատարանի որոշումներով ըստ էության ձեւավորվել է խորհրդարանի արտահերթ ընտրության խաղաղության եւ օրինականության հավելյալ երաշխիք: Հատկանշական է նաեւ, որ նախօրեին ընտրություն եւ խաղաղություն բառերի համադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը զրուցել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Գարեգին Երկրորդը Նիկոլ Փաշինյանին մաղթել էր, որ ընտրությունն անցնի խաղաղ,-գրում է lragir.am կայքը:

Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրել էր, որ Հայաստանում տարիներ ի վեր ընտրություն եւ խաղաղություն բառերը եղել են հականիշներ, սակայն երկրում վերափոխումների ամբողջ իմաստն էլ այն է, որ դրանք այլեւս լինեն ըստ էության հոմանիշներ: Փաշինյանը հայտարարել էր, թե ընտրությունը կլինի խաղաղ եւ այլ կերպ լինել չի կարող:

Please enter a valid URL