Search
Close this search box.

Իմ պայքարը քո դուխովին վնաս չէ

Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում է հայտնի քաղհալածյալ և հասարակական գործիչ Գրիշա Վիրաբյանը: Չնայած Վիրաբյանը առաջադրվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից, սակայն նրան արդեն հասցրել են կնքել Ժողովրդական թեկնածու անունով, դրանով ընդգծելով նրա առաջադրման ապակուսակցականությունը:
Գրիշա Վիրաբյանը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան նախագահական զույգի 20 տարի տևած պաշտոնավարման շրջանի ամենաթունդ քննադատներից էր: Հարկ չկա մանրամասն նկարագրել Վիրաբյանի քաղաքական կենսագրությունը կամ այդ պայքարի ժամանակագրությունը, որը չափազանց լավ հայտնի է քաղաքականությամբ հետևաքրքրվող յուրաքանչյուր մարդու: Բայց նա հայտնի է որպես մի մարդ, ով իր քաղաքական հայացքների համար ամենադաժան ոստիկանական ծեծի ենթարկվելուց և առողջությունը կորցնելուց հետո էլ չկորցրեց պայքարի վճռականությունը, և ընդհակառակը այդ պայքարը շարունակեց նոր ոգևորվածությամբ և սկզբունքորեն չգնած իրեն առաջարկված որևէ գործարքի, որքան էլ որ այդ գործարքի արժեքը բարձր լիներ նյութական կամ դրամային արտահայտությամբ: Պատահական չէ, որ Վիրաբյանը 2007թ. խորհրդարանական ընտրություններում ուղղակի ջախջախիչ հաղթանակ տարավ կլանաօլիգարխիկ համակարգի պարագլուխներից մեկի,Հովիկ Աբրահամյանի` եղբոր Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ: Իշխանությունից ամբողջ երեք օր պահանջվեց, որպեսզի կարողանային ոչնչացնել Վիրաբյանի օգտին տրված տասնյակ հազարավոր քվեաթերթիկները, դրանք փոխարինելով Աբրահամյանի օգտին քվեարկված կեղծ քվեաթերթիկներով: Բայց Վիրաբյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների քանակը այնքան մեծ էր, կամ իշխանության մեջ եղած որոշ ուժեր ցանկացել էին բացահայտել Աբրահամյանների կողմից կատարած կեղծիքը, որ Վիրաբյանի օգտին տրված քվեաթերթիկների պարկերից մեկը հայտնվեց Մատենադրանի հարթակում: Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հետընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ ցուցադրելով այդ պարկը` հայտարարեց, որ Վիրաբյանին պետք է ձեռքերի վրա տանել խորհրդարան, սակայն նրա փոխարեն այնտեղ այլ մարդ է հայտնվել:
Այս տեղեկատվությունը Գրիշա Վիրաբյանին գովազդելու կամ նրանից հերոսական կերպար սարքելու համար չէ: Հարցը շատ կոնկրետ քաղաքական է: Հիմա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արարատի մարզում պետք է ռեյտինգային թեկնածուներ առաջադրի և հասարակությանը կոչ անի քվեարկել այդ թեկնածուների օգտին: Ովքեր են լինելու այդ թեկնածուները մոտավորապես արդեն հատնի է, ինչ քաղաքական ճանապարհ են նրանք անցել, անհայտ է, որովհետև նրանք ընդհանրապես որևէ քաղաքական կենսագրություն չունեն, և նրանց միակ արժանիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անմնացորդ նվիրվածությունն է: Այսպիսով Փաշինյանը հասարակությանը կոչ է անելու իր քվեարկությամբ մերժելու Գրիշա Վիրաբյանին, և խորհրդարան բերել անհայտ կենսագրությամբ մարդկանց, ովքեր ոչ միայն չեն պայքարել նախորդ հակաժողովրդական վարչակարգի դեմ և ոչ մի ավանդ չունեն Նոր Հայաստանի ծՆնդյան մեջ, այլ իրենց շատ հարմարավետ են զգացել այդ վարչակարգի իշխանության օրոք: Կարո՞ղ է չէ Արարատի մարզի յուրաքանչյուր ընտրող ինքն իրեն հարց տալ, թե ինչ սկզբունքով ինքը պետք է ընտրություն կատարի`զոմբիի նման հետևի Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, թե քվեարկի սեփական համոզմունքներով և բանականության թելադրանքով: 2007թ. արտաշատցիները հաղթահարեցին իրենց պարտադրված վախի մթնոլորտը և քվեարկեցին Վիրաբյանի օգտին, հիմա նրանք պետք է հաղթահարեն հիպնոսը, և վերջապես խորհրդարան բերեն իրենց նախընտրած թեկածուին: Բարեբախտաբար Գրիշա Վիրաբյանը երեբք չի եղել իշխանության թեկնածու, նա միշտ եղել է ժողովրդական թեկնածու:

Please enter a valid URL