Search
Close this search box.

Հայաստանի կոշտ անհամաձայնությունը, ծերակույտը չէր սպասում

ԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Աստանայի վեհաժողովում Հայաստանը բացահայտեց այդ կառույցի բազային ու քաղաքական ողջ մերկությունը: Հայաստանի «մեղքով» առաջացած սկանդալը միաժամանակ կուլիսներից բաց դաշտ հանեց խնդիրների ու հակասությունների մի ողջ համալիր, ինչն անկասկած մեծ հնարավորություններ է տալիս մեր երկրին սլավոնա-թյուրքական այդ դաշինքում սեփական շահերն ու պահանջներն առաջ քաշելու տեսակետից:

Որոնք են նոր իրավիճակի հատկանշական կողմերը:

Նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ զարգացումները փաստորեն Հայաստանի վրայից հանեցին բոլոր «պարտավորությունները», քանի որ բլոկում փաստորեն չեն հարգվում Հայաստանի իրավունքները, մասնավորապես մինչեւ 2020 թ. հայկական քվոտայի պահպանման մասով:

Հայաստանը, իր հերթին, մյուս անդամներին՝ Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին դնում է «պարտքի տակ»: Ներկայում նրանք չեն կարող պահանջներ դնել Հայաստանի առաջ Աստանայում տեղի ունեցածի արդյունքում, փոխարենը Երեւանի «լեզուն երկարում» է գործընկերների հետ հարաբերություններում:

Հայաստանն այս առումով ազատ է իր պահվածքում, միաժամանակ ստանալով մանեւրի լայն հնարավորություն: Մանեւրի դաշտը կարող է ներառել առաջարկների ու պահանջների բազմազան ու լայն դիապազոն, սկսած ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարությունից (ԱՄՆ-ն արդեն զենք է առաջարկել Հայաստանին, իսկ ՀԱՊԿ-ի իմաստը Հայաստանի համար հանգում է միայն ՌԴ-ից էժան զենք գնելուն), վերջացրած ամենաանսպասելի՝ նույն Ադրբեջանին, որի լոբբինգով են զբաղված Աստանան եւ Մինսկը, հայկական «հովանու» տակ վերցնելուց՝ համապատասխան պայմաններով:

Հայաստանն անկասկած կօգտվի այս պատեհ իրավիճակից, առավել եւս, որ այս իրավիճակում դարձել է ոչ միայն ՀԱՊԿ-ի նյուս-մեյքեր, այլեւ փաստորեն Երեւանի ձեռքում է այդ մարգինալ բլոկի ճակատագիրը: Առավել եւս, որ Աստանան ու Միսնկը միացել են նաեւ ընդդեմ Ռուսաստանի թեկնածուի:

Ինչ վերաբերվում է գլխավոր քարտուղարի հարցին, դա Հայաստանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այդ բլոկը սեփական շահերին ու պահանջներին «ենթարկելու» համար: Երեւանում կարծես թե բռնել են այս շանսից, գրում lragir կայքը:

Վեհաժողովից հետո երկրների ղեկավարների նյարդային պահվածքը հուշում է, որ ծերակույտը չէր սպասում նման ելք, հատկապես Հայաստանի կոշտ անհամաձայնությունը:

Please enter a valid URL