Search
Close this search box.

Ֆրանսիայից խաղաղության հորդոր տարածաշրջանին

եԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրից` Ֆրանսիայից խաղաղության հորդոր ուղղվեց տարածաշրջանին: Փարիզում գործող Bonheur Retrouve բարեգործական ասոցացիան մեկ տարի առաջ բարձրաձայնեց մի նախաձեռնության մասին, որը խաղաղության յուրահատուկ կոչ էր կովկասյան տարածաշրջանին:

Bonheur Retrouve բարեգործական ասոցացիայի առաջարկությամբ` Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ, Փարիզի արվարձաններց մեկում գտնվող 1700 -ականներին կառուցված Անիեղ դղյակում տեղի ունեցավ Ֆրանսիա- Կովկաս շախմատային ընկերական խաղը: Կովկաս թիմը ներկայացնում էին մասնակիցներ Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից: Ամեն երկրից 2-ական ներկայացուցիչ, ևս վեց խաղացող ֆրանսիայից:

Թող խաղաղությունն ու ընկերությունը հաղթի աշխարհում, սա Bonheur Retrouve բարեգործական ասոցացիայի առանցքային ուղերձն էր, որ այս ընկերական խաղի միջոցով ուղղվեց կոնկրետ կովկասյան տարածաշրջանին:

Ընկերական այս խաղին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի, ու Վրաստանի դեսպանատների ներկայացուցիչներ, Ֆրանսիայում գործող Ադրբեջանի ասոցացիայի նախագահը, ինչպես նաև Ֆրանսիայի շախմատի լիգայի նախագահ Ժան Քլոդ Մուենը և Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշաղ Քուալտին, ով վերահաստատեց, որ այս ըկերական խաղը վկայությունն է այն բանի, որ ազգերը կողմ են խաղաղության հաստատմանը: Bonheur Retrouve բարեգործական Ասոցացիայի նախագահ Հայկ Մելիքյանն էլ իր հերթին կարևորեց հայ -ադրբեջանական սահմանում խաղաղության հաստատումը, նշելով որ ընկերական այս խաղում չկան հաղթողներ ու պարտվողներ, սա մի հորդոր է, որ աշխարհում պետք է հաղթի խաղաղությունն ու ընկերությունը: Իսկ այս ծրագիրը շարունակական է լինելու` միտված  խաղախության հաստատմանը:

Ի դեպ բոլորովին վերջերս «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների գործիչներ։ Նրանք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։

Խաղաղության կոչն ու հորդորը և շփման տարբեր ձևաչափերը պետք է դառնան  ժամանակի հրամայականը:Bonheur Retrouve բարեգործական ասոցացիան իր առաջիկա ծրագրերը  հենց այս ուղղությամբ է իրականացնելու:

 

[smartslider3 slider=273]

Please enter a valid URL