Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը կապրի փեսայի տանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։

Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է․ կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում են Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանոցը:

ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի՞ հատկացնի՝ հարցրինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանին։ «Խնդրին սպառիչ պատասխանել է կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ 10 տուն է առաջարկվել, էլ ի՞նչ անեինք»,- ասաց Եղոյանը։ Ի դեպ, կառավարական «դաչայում» Սերժ Սարգսյանի գնալուց հետո կմնան Արթուր Վանեցյանը եւ Նիկոլ Փաշինյանը։

Հիշենք՝ այնտեղ ապրելու իրավունք ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն նա, ինչպես ասացին նախագահականից, այնտեղ տեղափոխվելու մտադրություն չունի։ Նման մտադրություն չունի նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը նույնպես կարող է այնտեղ բնակվել։ Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ապա նա դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ հրաժարվել է այնտեղ բնակվելուց»:

Please enter a valid URL