Search
Close this search box.

«Իրավունք». Ոստիկանությունում բողոքի ալիք է հասունանում

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում բազմիցս եղել է անդրադարձ այն մասին, որ մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ դուրս են գալիս աշխատանքից՝ իրենց իսկ դիմումի համաձայն:

ՀՀ ոստիկանությունում եւ արդարադատության համակարգում իրավիճակն օր օրի ավելի է բարդանում: Պարզվում է՝ նոր իշխանությունը կրճատել է ժամանակ առ ժամանակ աշխատակիցներին տրվող 70 հազար դրամ պարգեւավճարները, որով էլ նրանք կարողանում էին հոգալ անհրաժեշտ կենցաղային ծախսերը:

Մինչդեռ հիմա համակարգում նստած են չոր աշխատավարձի վրա, նրանցից ոմանք, որոնք դեռ ազատման դիմում չեն գրել, մտածում են աշխատանքը փոխելու կամ արտագաղթելու մասին:

Մեզ հետ զրույցում ոստիկանության աշխատակիցներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում, ասաց. «110 հազար աշխատավարձով ո՞նց ընտանիք պահեմ, առաջ գոնե պրեմիաներով յոլա էինք գնում, հիմա էդ էլ չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL