Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը պետությունների ղեկավարների, արտաքին կամ պաշտպանության նախարարների մակարդակով չի հաստատված: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Թրենդը:
Նրա խոսքով, կապն ավելի ցածր մակարդակով է հաստատված և օգտագործվում է օպերատիվ դեպքերում:
«Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության կողմեր են և բանակցում են կարգավոքրման շուրջ, այդ պատճառով նման շփումները նորմալ են», – ասել է Հաջիևը: