«Ո՞վ է այն ԱԺ պատգամավորը, ում մասին Աժ ամբիոնից ակնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե առաջիկայում պատգամավորներից մեկը կարող է կալանավորվել վերջին շրջանի ամենախոշոր կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու համար: Արդյոք խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է, ով 2007-2014թթ. զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, և ում մասին կաշառքի հետ կապված սկանդալային հայտարարություն էր արվել, խոսքը գնում էր 14 մլն դրամի մասին:
Հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը թավշյա հեղափոխությունից հետո էր, որ «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում սկանդալային հայտարարություն արեց: Վերջինս խոսեց հանքարդյունաբերության ոլորտում իրեն հանդիպած դժվարությունների մասին: Համբարձումյանը նշեց, որ այդ ոլորտ մտել է հանգամանքների բերումով, երբ վաճառող ավստրալացիները՝ վրդոված լինելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պահվածքից, վաճառել են այն իրեն:
Մասնավորապես վերջինս ասաց. «Ես այդ հանքը չէի էլ տեսել: Լիճքվազ-թեյ և Տերտերասար հանքը գնելուց հետո տեսնեմ ի՞նչ. արդեն թալանել է հանքը Սուրիկ Խաչատրյանը: Մի թալանն էլ արեց իմ ներկայությամբ՝ «սա իմ գործիքն է, տանում եմ», գողացավ իմ գործիքը: 2013թ.-ից մինչև հիմա բարձրաձայնում եմ. մարզպետ նշանակեցին, հանեցին, նորից նշանակեցին և մեկը չասեց 112 միլիոնի գույքը գողացել են և արգելանքը դրել են, որ չվաճառի: Գործը ժամանակին կարճվեց Բաղրամյան 26-ի միջնորդությամբ՝ բոլոր գործերը՝ թե Արամ Հարությունյանի, թե Սուրիկ Խաչատրյանի և հանրահայտ իմ դատավճիռը»:
Պատասխանելով հաղորդավարի հարցին, տիկին Համբարձումյանն ասաց. «Խոսքը Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, ով ինձնից 14 միլիոն դոլար կաշառք է վերցրել և այդ գործով ես 2015թ.-ին հայտարարություն եմ տվել 6-րդ վարչություն, գնացել է Հատուկ քնչական ծառայություն, այնտեղ կասեցվել է հիմքերի անբավարարության պատճառով, հետո 2017թ.-ին հիմքերը ապահովվել է, բայց նորից կարճել են ու երբ իմ Դուբայի գործընկերներն ասացին, որ ուղարկել են բոլոր բանկային փաստաթղթերը, ես դիմեցի հանրապետության դատախազին, հիմա վերսկսել են գործը»:
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը կին գործարար է, ով Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ոլորտում բիզնես գործունեությամբ է զբաղվել: Վերջինս մշտապես գտնվել է սկանդալային իրադարձությունների կենտրոնում, խնդիրներ է ունեցել նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանի հետ: Նախկին մարզպետն անգամ հարվածել էր գործարար կնոջ դեմքին: Սիլվա Համբարձումյանը մի քանի անգամ բարձրաձայնել է խնդիրների մասին, սակայն դրանք հետագա ընթացք չեն ստացել տարբեր պատճառաբանություններով:
Հաղորդավարի պարզաբանը, թե արդյո՞ք խոսքը գնում է 14 մլն դրամի մասին, տիկին Համբարձումյանը պարզաբանեց, որ տրվել է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչից հետո էլ նրան պատկանող հանքերը զրկել են լիցենզիայից: «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից: Դա փոխանցվեց Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր և սկսեցին զրկել:
8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ իրեն տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի հաշվին: Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Գագիկ Կարապետյան: Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ՝ Սուրեն Ավագյանի միջոցով»,- մանրամասնեց նա:
Սիլվա Համբարձումյանը նշում է, որ միշտ բարձրաձայնել է այդ խնդիրների մասին, բայց Բաղրամյան 26-ում հիմքերն ապահոված էին և չէին արձագանքում: Նա ավելացրեց նաև, որ Վարդան Այվազյանին ևս ժամանակին գումար է տվել՝ 500 000 ԱՄՆ դոլար, սակայն գործարքը չկտարելուց հետո մաս-մաս գումարը ետ է վերադարձրել, սակայն 70. 000 ԱՄՆ դոլար այդպես էլ ետ չի վերադարձվել, տարբեր պատճառաբանություններով:
Մանրամասները` տեսանյութում
https://youtu.be/fTWbU5s-was