Search
Close this search box.

Էջմիածնում ընտրողի մոտ 2 քվեաթերթիկի և Հրազդանում կրկնաքվեարկության դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում Էջմիածնում և Հրազդանում ընտրախախտումների վերաբերյալ Դատախազության հանձնարարականով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ին է փոխանցել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Էջմիածնի թիվ 14/11 տեղամասում ընտրախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին լրատվամիջոցներին ասել է դիտորդ Արթուր Սաքունցը։ Հրապարակումն Արմավիրի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ նյութեր նախապատրաստելու»,- ասաց Արեւիկ Խաչատրյանը:

Իսկ Հրազդանում գրանցված կրկնաքվեարկության դեպքին, ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հրազդանի 25/21 ընտրատեղամասում կրկնաքվեարկության ահազանգ է գրանցվել, ինչի վերաբերյալ ևս ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Please enter a valid URL