Էջմիածնի N14/11 ընտրատեղամասում կրկին խախտում գրանցվեց, քաղաքացին ընտրատեղամասում լուսանկարեց քվեարկած քվեաթերթիկը՝ ասելով , որ տեղյակ չէ, որ չի կարելի այն լուսանկարել:
Հանձնաժողովի նախագահը քաղաքացուն հորդորեց ջնջել լուսանկարը, սակայն կրկին հրաժարվում էր խախտումը գրանցել։
Մինչ այդ էլի մի քանի խախտումներ են եղել, մասնավորապես չհրկիզվող պահարանը չի բացվել բոլորի ներկայությամբ, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցման մատյանում դա որպես խախտում գրանցել:
Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը հերքել , որ նման բան է եղել:
Այնուհետև ուղղորդման դեպք է գրանցվել Էջմիածնի N14/11ընտրատեղամասում: Հանձնաժողովի անդամներից մեկը ընտրողին մատով ցույց է տվել, թե որտեղ պետք է քվեարկի, սակայն հանձնաժողովի նախագահը դա էլ է հրաժարվել է գրանցել որպես ընտրախախտում, սակայն հետո բարկացել այդ անդամի վրա, որ այլևս նման բան չանի: Իսկ վստահված անձանց ասել էր , որ թեկնածուներից մեկի մայրն է, դրա համար է ուղղորդում:
Այնուամենայնիվ, խախտումը գրանցեցին։