Հունան Պողոսյանի կողմից որևէ դիմում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն անդամագրվելու, և անդամակցության մասին քննարկում չի եղել:
Այս մասին փոխանցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:
Հարցին, թե անդամությունից հրաժարված մարդիկ չկան կապված Հունան Պողոսյանի նշանակման հետ, խոսնակը ասաց` ոչ.
«Նա նշանակվել է մարզպետ և ոչ թե որևէ կուսակցական պարտականություն կատարող»,-ասաց նա և հերքեց մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե հիսուն հոգի պատռել են իրենց անդամատոմսերը: