Search
Close this search box.

Փաշինյանը այս հարցում մինչև վերջ անկեղծ չէ ժողովրդի հետ, կամ էլ չի ուզում ընդունել իր սխալը

Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է, որ եկել է բարիկադներ քանդելու ժամանակը։ Որքանո՞վ են հիմնավոր Փաշինյանի փաստարկները և մինչև որտե՞ղ կարելի է քանդել բարիկադները։ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի կարծիքով Փաշինյանը այս հարցում մինչև վերջ անկեղծ չէ ժողովրդի հետ, կամ էլ, համառորեն չի ուզում ընդունել իր սխալը.

«Ինձ և իմ շփման շրջանակից շատ-շատերին չհամոզեցին բերված փաստարկները։ Կամ Փաշինյանը այս հարցում մինչև վերջ անկեղծ չէ ժողովրդի հետ, կամ էլ, ինչն ավելի հավանական եմ համարում, չարաշահելով համաժողովրդական վստահությունը, համառորեն չի ուզում ընդունել իր սխալը։ Կարելի է նարկոթրաֆիկի մասին հիշել, Զորաց քարերը վկայակոչել, Մխիթար սպարապետի գերեզմանի վրա երդվել, բայց համոզել մարդկանց, որ ճիշտ ես արել բարձր պաշտոնի նշանակելով մեկին, ում բազմաթիվ հանցանքներից մեկի մասին ինքդ ես ժամանակին ու իրավամբ բարձրաձայնել, չես կարող։ Բարիկադների մասին թեզը նույնպես համոզիչ չէ։ Սեփական ժողովրդի ցասումից պաշտպանվելու համար բարիկադներ կառուցել էր սերժաքոչարյանական ռեժիմը՝ ներգրավելով բանակն ու բոլոր ուժային կառույցները։ Դա էլ չօգնեց, ռեժիմը փլուզվել է իր բարիկադներով հանդերձ։ Հիմա խոսք կարող է լինել արգելափակոցի մասին։ Նախկին հանցավոր ռեժիմին մաս կազմած, դրա հետ համագործակցած ու դրա հովանավորությամբ թալանածների ու ապօրինի հարստացածների առջև արգելափակոց պետք է լինի, ու առանց արածների համար օրենքի առջև պատասխան տալու` անցնել չկա։ Անհատների շահերն ու սիմպատիաները այս հարցում չեն կարող ազդեցություն ունենալ»։

Please enter a valid URL