Աշխատանքային այցով Բեյրությում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
«Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար», գրել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: