«Իմ քայլը» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով մանդատ ստացած Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ավագանու մանդատից և պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Վահագն Հովակիմյանը:
«Լրագրող գործընկերներիս նոր զանգերը կանխելու համար տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետի տեղակալ չեմ նշանակվելու։ Ավելին, դեռևս հոկտեմբերի 17-ին ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։
Ներկայումս իմ գործընկերների հետ պատրաստվում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին, որպեսզի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների պես խորհրդարանական ընտրությունները ևս լինեն ազատ, արդար և թափանցիկ», — գրել է Հովակիմյանը։