ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության կողմից: Սոցցանցերում խիստ քննադատություններ հնչեցին իշխանությունների հասցեին:
Հեղափոխության կողմնակիցների մի ստվար զանգված բացարձակ չընդունեց Փաշինյանի՝”բարիկադների քանդման ժամանակն է” կարգախոսին անցնելու քաղաքականությունը,որի արդյունքում բարձր պաշտոն ստացավ ոստիկանության համակարգի ամենաօդիոզ և չընդունված դեմքերից մեկը՝Հունան Պողոսյանը:
Պարզվում է,փոխոստիկանապետ եղած ժամանակ պարոն Պողոսյանը չի վարանել զբաղվել նաև հովանավորչությամբ:
Ըստ Գյումրիում տարածված լուրերի պարոն,արդեն նախկին փոխոստիկանապետի Շիրակի մարզի “լյուբիմչիկը” այժմ մարզային ոստիկանությունում աշխատող ամենազզվելի,հասարակության կողմից չընդունված և ամենակոռումպացված սուբյեկտներից մեկն է,որին ես ինքս ափսոսում եմ ոստիկան անվանել,քանի որ նա ավելի շատ մլիցա-մենթ է,քան ոստիկանության աշխատակից: Շիրակի մարզի հանրաճանաչ կաշառակեր և թալանչի չինովնիկների թիկունքում հենց սա է հիմնականում կանգնած:
Ի դեպ,այդ անձի չարագործությունների և կաշառակերության մասին Գյումրիում և Շիրակի մարզում լեգենդներ են պատմում: Ու դա մինչև հիմա իրավապահ համակարգում է աշխատում,երբ շատ վաղուց պետք է աղբանոցում լիներ իր հակաօրինական և ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող գործնեության համար: Տեսնես Վալերի Օսիպյանը դրանց մասին տեղյակ չէ:
Եթե իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները,որ Պողոսյանն իրոք հովանավորում է իրեն “ոստիկան” համարող այդ սուբյեկտին,ապա դա շատ տխուր է:
Գ.Նիկոլ Փաշինյանը հայտարարում է,որ կարևոր հարցերի ընդունմամ ժամանակ հաշվի է առնելու հասարակության կարծիքը: Պողոսյանի առումով հասարակության մեծ մասը դեմ է այդ նշանակմանը: Հետաքրքիր է,պարոն Փաշինյանը հաշվի առնելու է անարյուն հեղափոխության միջոցով նրան իշխանության բերած հասարակության կարծիքն այս հարցում:
Գագիկ Համբարյան