Search
Close this search box.

Հայի արժևորումը Ֆրանսիայում և Խոզստանում

Մակրոնի ղեկավարած երկրում Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը իրականացվեց առանց դույզն ինչ չափազանցության՝ որպես թագավորի: Անկեղծ ասած՝ կասկածում եմ, որ այդպես կարողանայինք կազմակերպել անգամ մենք՝ հայերս, մեր հայրենիքում:
Ամենանշանակալին՝ հանճարն ամբողջ աշխարհին ներկայացվեց առաջին հերթին որպես հայազգի, որպես հայ մեծություն, առանց նշույլ անգամ փորձելու Ֆրանսիա հզոր եվրոպական երկրի և ազգերի լիգայում իր ուրույն տեղն ունեցող ֆրանսիացու անվան տակ հնարավորինս ստվերել Շառլի հայկական արմատները:

Պետականորեն կողք կողքի կանգնած էին Ֆրանսիայի և Հայաստանի դրոշները, բազում բարձրաստիճան հրավիրյալների մեջ Ֆրանսիայի նախագահի կողքին էր Հայաստանի վարչապետը, ելույթ ունեցան երկու երկրների ղեկավարները, աճյունը բերվեց հայկական դուդուկի՝ դլե յամանի հուզիչ, քաղցրահնչյուն երաժշտության ներքո, իսկ Մակրոնի խոսքն ուղղակի մարդկայնության ու ազնվության գագաթնակետն էր՝ «Հայաստանի որդին էր նա, վերջում էլ դարձավ դեսպանը, նա բազում տառապանքներ տեսած իր ժողովրդի արժանի զավակն էր, որը մինչև վերջ հավատարիմ մնաց իր արմատներին»: Ու այս ամենը տեղի ունեցավ այն ֆոնին, որ Ազնավուրն ամեն դեպքում ֆրանսիացի էր, Ֆրանսիայի քաղաքացի, և չնչին կեղծավորության ու շովինիզմի առկայության դեպքում կարելի էր շատ հանգիստ շրջանցել այսքան արտահայտիչ շեշտադրումները:
Բայց սա Ֆրանսիան է, որտեղ գործում է այլ արժեհամակարգ:
Սա՛ է մաքրությունը, սա՛ է ազնվությունը, սա է հավատարմությունը մարդկային արժեքներին:

Եվ, հետաքրքիր է, օրինակի համար՝ ինչպե՞ս իրեն կդրսևորեր մի այլ երկիր, և մի այլ երկրի ղեկավար, որտեղ ընդհանրապես արհամարհվում են ազգային, մարդկային արժեքները, որտեղ հանճարներին ներկայացնում են միայն որպես սեփական երկրի քաղաքացի, հումք, շահագործման աղբյուր, երկրի համար պտուտակ, սեփականություն՝ կոծկելով ազգություն, արմատներ, որպեսզի իրենց երկրում կայանա՝ ստիպողաբար փոխել տալով նույնիսկ ազգանունը, ստիպելով հնարավորինս կապ չունենալ իր հայաստանցի բարեկամների հետ, չօժանդակել, չօգնել նրանց, չկատարել ներդրումներ, այսինքն, պարզ ասած՝ դառնալ ԽՈԶ՝ ԽՈԶՍՏԱՆՈՒՄ, որտեղ ընկնողը ցանկանա, թե ոչ, ցավոք, ենթարկվում է այդ խոզստանի հակամարդկային ու կեղծավոր օրենքներին՝ ակամայից փոխելով սեփական նկարագիրը:
Ահա երկու միանգամայն տարբեր արժեհամակարգեր, որի կրողներն են ՄԱՐԴԸ, և… խոզը:
Խոնարհվում եմ Ֆրանսիայի առաջ, ֆրանսիացու առաջ, Մակրոնի առաջ, նրանց դավանած մարդկային արժեքների առաջ…

Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքի էջից

Please enter a valid URL