Search
Close this search box.

Մանկամիտ սպառնալիքներ Բաքվից.Հայասատանը կարող է դուրս մնալ ՀԱՊԿ-ից

Արագ փոփոխվող միջաազգային հարաբերություններից Ադրբեջանը փորձում է մաքսիմալ օգուտ ստանալ:
Արդեն տեղեկացրել էինք,որ դեռ օգոստոսի 16-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ: ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ «Պուտինյան ՆԱՏՕ-ի» անդամ դառնալով՝ Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները և նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին և Զանգելանը և էժան գնով զենք կգնի Մոսկվայից: Այսինքն՝ Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ: Բացի այդ, Բաքվում նաև չեն վարանում հիշեցնել, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի:
Հուսեյնիլին այս հայտարարութէյունը պատահական չէր:Նա դա արեց ՌԴ նախագահ Պուտինի Ադրբեջան այցելելուց մի քանի օր առաջ: Ապշերոնյան բռնապետը Պուտինի հետ բացահայտ առուվաճառք էր սկսել ՀԱՊԿ-ում Բաքվի անդամակցության շուրջ:
Պաշտոնական Երևանը այդ ժամանակ լռեց:
Սակայն հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին,որը վերաբերվում էր ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը հայտարարեց. «Ադրբեջանը երբեք չի լինի ՀԱՊԿ-ի անդամ կամ նույնիսկ դիտորդ. Հայաստանը դա թույլ չի տա»։ Փաշինյանի այս պատասխանը հիստերիա է առաջացրել Բաքվում…Երկու օր մտածելուց հետո Իլհամ բաբան իր անձնական մանկլավիկ Հուսեյնլիի շուրթերով պատասխանեց Հայսատանին,սպառնալով,որ եթե Երևանը խոչընդոտի Բաքվի անդամակցությանը ՀԱՊԿ-ին,ապա,ինչպես ալիևյան ԶԼՄ-ներն են հեգնանքով ՀԱՊԿ-ն անվանում «Պուտինյան ՆԱՏՕ»-ի անդամ երկրները կարող են դադարեցնել Հայաստանի անդամակցությանն այդ կազմակերպությունում:
Տկարամիտ Հուսեյնլին Հայաստանին սպառնալով վկայակոչում է ՀԱՊԿ կանոնադրության այն կետը,ըստ որի,ՀԱՊԿ անդամ երկրի անդամակցությունը դադարեցվում է կազմակերպությունում,եթե վերջինս չի կատարում իր ստանձնած պարտականությունները:Զավեշտալի բան է ստացվում: Ե՞րբ է Հայաստանը պարտավորվել կողմ քվեարկել,եթե Ադրբեջանը ցանական դառնալ ՀԱՊԿ անդամ:
Ավելի մանկամիտ և անտրամաբանական սպառանալիք չէր էլ կարելի ակնկալել Ալիևի աշխատակազմից:Այս հիմարությունը նույնիսկ մեկնաբանել պետք չէ:
Եթե այսպես շարունակվի,ապա չեմ զարմանա,եթե շատ շուտով իրականությունից կտրված Իլհամ Ալիևը հայտարարի,որ ՄԱԿ-ի ինչ-որ կոնվեցիայի հանաձայն ՀՀ-ն պետք է ինքնալիկվիդացվի,քանի որ չի կատարում Ադրբեջանի ցանկությունները:
Իսկ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը շատ տեղին էր և ուղղված էր կոնկրետ հասցեատիրոջը՝ Բաքվին,չերազել մի բանի մասին,որը չի իրականանալու:
Հ.Գ.Հետաքրքիր է,տեսնես Էրդողանը ԵՄ-ի հետ բանակցություններում,Ալիևի գործելաոճն ընդօրինակելով, ինչու՞ չի սպառնում այդ կազմակերության անդամ երկրներից, ասենք՝Ավստրիային,Կիպրոսին կամ Հունաստանին,որ եթե վերջիններս շարունակեն ընդդիմանալ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը,ապա կվտարվեն ԵՄ-ից:

Please enter a valid URL