Search
Close this search box.

«Ժամանակ» Արա Բաբլոյանը խուճապահար ցանկացել է հրաժարականի դիմում գրել

թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի մի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ մտել է ԱԺ տարածք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խուճապահար ցանկացել է հրաժարականի դիմում գրել: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորներին, ի վերջո, հաջողվել է նրան հետ պահել այդ գաղափարից:

Բաբլոյանը հասկանում է, որ անկախ ամեն ինչից՝ ԱԺ նախագահի պաշտոնում իր օրերը հաշված են, եւ չի ցանկանում այդ կարճ ժամանակահատվածում վերջնականապես փչացնել հարաբերությունները նոր իշխանության հետ՝ իր վրա վերցնելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հակադրության ամբողջ պատասխանատվությունը»:

Please enter a valid URL