««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանը:
Նա մեկ անգամ՝ 2017-ին, ազատվել էր այդ պաշտոնից խաղատների հանդեպ ունեցած թուլության պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերականգնվեց իր պաշտոնում, թեև մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա կողմից դաժանությունների, մեղադրյալներին ծեծելու մասին: Դեռևս հստակ չէ, թե ինչի համար է Տիտանյանը ձերբակալվել, սակայն երկու վարկած է շրջանառվում: Առաջինը «Ալավերդցի Վահագի» գործի շրջանակում, իսկ երկրորդը՝ խոշոր փողերի հետ կապված»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: