Search
Close this search box.

25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ. ԿԸՀ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացվեց 2018 թվականի հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու որոշումը:

ԿԸՀ հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց, որ բացի հերթական ընտրություններից, տեղի կունենան նաև արտահերթ ընտրություններ: «Ընդհանուր 25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որից չորսը՝ քաղաքային համայնքներում»,- ասաց նա։

ԿԸՀ քարտուղարը նշեց, որ ընտրությունները կլինեն ութ մարզերում, այսինքն՝ բոլոր մարզերում՝ բացառությամբ Վայոց ձորի և Շիրակի մարզերի:

Ընտրությունները կկազմակերպեն 14 տարածքային ընտրական հանձնաժողովներ, 23 համայնքում կլինի ղեկավարի և երկու համայնքում՝ ավագանու անդամի ընտրություն. կկազմակերպվի ընդհանուր 149 տեղամաս:

Please enter a valid URL