Search
Close this search box.

Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից

Մոսկվայի Բասմաննի դատարանը նախօրեին փոխել է  հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքը, որը գործելու է մինչև 2018 թ. դեկտեմբերի 28-ը, գրում է  ՏԱՍՍ-ը՝  տեղեկացնելով, որ քույրերն ազատ են արձակվել հենց դատարանի դահլիճից։

Դատարանի որոշմամբ, քույրերն ապրելու են առանձին՝ վարձակալած երկու բնակարանում և քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող բնակարաններից մեկում։ Նրանց արգելված է լքել բնակության վայրը գիշերային ժամերին (21։00-07։00), որևէ մեկի հետ շփվել, բացի քննիչներից և հարազատներից, օգտվել ինտերնետից, բբջային կապից, ինչպես նաև քույրերը չեն կարող շփվել իրար հետ։

Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է  57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։  ՔԿ  տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց  մեղադրանք է առաջադրված։  Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել  նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց  և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։Խաչատուրյան քույրերը  օգոստոսի 2-ից կալանավորված են։Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել, նրան տեղափոխել էին Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք։

 

Please enter a valid URL