ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդծելու, քան Հայաստանի անվտանգության եւ ազգային հարցերը ամրացնելու համար։
Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաեւ, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաեւ մեր խոհեմ, իմաստուն եւ պետականամետ դերակատարությունը։
ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության եւ հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։
Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ։