Search
Close this search box.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը դեռեւս բաց է մնում.ՀՀ ԱԳՆ

ԱՊԿ գլխավոր քարտուղարի ռոտացիայի հարցը դեռեւս բաց է մնում, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է, բայց առայժմ որոշակիություն չկա: Ի պատասխան հարցին՝ հայկական կողմն արդյոք թեկնածու ունի՞, Բալայանը նշել է, որ եթե հստակություն մտցվի փոխարինման եւ ժամկետների վերաբերյալ, Հայաստանը կառաջադրի իր թեկնածուին:

«Սակայն առայժմ հստակություն չկա: Նման նախադեպ չի եղել: Հիմա որոշվում է, թե ինչ սկզբունքով է իրականացվելու ռոտացիան»,- պարզաբանել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ ռոտացիայի սկզբունքով 3 տարի ժամկետով գլխավոր քարտուղար են նշանակվում անդամ երկրների ներկայացուցիչները:

Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը պաշտոնավարել է ժամկետի կեսից պակաս: Հայաստանի իշխանությունները նրան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցության մեղադրանք են առաջադրել:

Please enter a valid URL