Search
Close this search box.

Վարչապետը, ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը կհրավիրվեն Քննիչ հանձնաժողով. Գևորգ Կոստանյան

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովը որոշեց` հրավիրվող պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց դեպքում, որոնք հանձնաժողովին կհայտնեն պետական, ծառայողական կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ, նիստերն անցկացնել դռնփակ:

Հանձնաժողովի նախագահը Գեւորգ Կոստանյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովի անդամները լրատվամիջոցներին տեղեկատվություն չեն հայտնի, տեղեկատվությունը կտրամադրվի միայն հաղորդագրությունների միջոցով, իսկ գաղտնի տեղեկություն տալը քրեորեն կպատժվի:

Հարցին, թե արդյոք հարցաքննության կհրավիրեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը ու նաև վարչապետը, Կոստանյանն ասաց.

«Տրամաբանական է, որ առնվազն այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»։

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց հանձնաժողովի տեղակալ նշանակել «Ելք» դաշինքից պատգամավոր Ալեն Սիմոնյանին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ունի իրավաբանական կրթություն: Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Ալեն Սիմոնյանի թեկնածությանը:

Please enter a valid URL