Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ “հեղափոխության” արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում․․․
Բա ԱԺ հարկադիր լուծարումն ինչ՞ խնդիր է լուծում:
Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին:
Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն․․․ Բայց, ով՞ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ինչ՞է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ով՞ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում:
Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք:
Ու շատ հետաքրքիր է,թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչով՞ են նրանք գերազանցելու ներկաներին:
Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ:
Զուտ անհատական կարծիք․
Խնդրում եմ ծայրահեղականներն ու սադրիչները չարձագանքեն:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյան