Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վովայի Արշակի որդին եւ քրեական գործը. նոր զարգացումներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` Երեւանում` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին:

Ավելին` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեզ հետ զրույցում հաստատել էր այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ, եւ դրան ընթացք է տրված»: Օսիպյանի խոսքով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»:

Անցել է տեւական ժամանակ, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագրի արժանացավ տեղի ունեցած միջադեպը, ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ, եւ այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL