Search
Close this search box.

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությունը ավագանու ընտրությունների մասին

«Երեւանի բնակիչները, անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին, «հանուն Ազգային ժողովի լուծարման եւ հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունն ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երեւանի քաղաքապետ:

Սիրելի երեւանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:

Շնորհավորում ենք երեւանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների եւ լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ»:

Please enter a valid URL