Search
Close this search box.

Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել

Կատալոնական «Բարսելոնան» սեպտեմբերի 23-ին սեփական հարկի տակ մրցեց «Ժիրոնայի» հետ:

Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Այս խաղը «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի համար դարձավ 423-րդը: Սա ռեկորդային ցուցանիշ է. Լա Լիգայում ոչ մի լեգիոների ավելի շատ հանդիպման չի մասնակցել:

Հավելենք, որ վերջերս արգենտինացին ևս մեկ ռեկորդային ցուցանիշ էր գրանցել՝ Չեմպիոնների լիգայում դառնալով 8 հեթ-տրիկի հեղինակ:

Please enter a valid URL