ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասել է. «Մի փորք անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում, որովհետև եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա, կարելի էր նաև պատկերացնել, թե վայրէջքից հետո, երբ իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկից հետո «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս: Սա բացառիկ ընտրություն էր. քաղաքացին ուներ ընտրություն՝ գնալ տեղամաս ու արտահայտել իր կամքը: Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Հայկ Մարությանին ու ցանկանում արդյունավետ գործունեություն»: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև Երևանի ավագանի անցած ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինքին: «Քննարկվում է մասնակցության թիվը՝ ավելի քան 43 տոկոս: Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ու քաղաքական հետևություններ են անում, բայց փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են: Նախորդ ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ Գազելներով, ավտոբուսներով, կաշառքով, վարչական ռեսուրսով մարդիկ բերման են ենթարկվել տեղամասեր»,- նշեց նա:
Երեւանի ավագանու ընտրությունների առիթով։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on 2018 թ. Սեպտեմբեր 24, Երկուշաբթի