Search
Close this search box.

Սկանդալային միջադեպ ադրբեջանցի հաղորդավարուհու մասնակցությամբ

Ադրբեջանցի հեռուստահաղորդավարուհի Աֆետ Ռաըիլգըզին հերթական սկանդալային պատմության մեջ է հայտնվել։ Նա ցանկացել է գիշերել Ադրբեջանի շրջաններից մեկում գտնվող մոթելներից մեկում, սակայն նրան չեն թույլ տվել, որ համար վարձակալի եւ վռնդել են մոթելից։ Հեռուստահաղորդավարուհին մանրամասնել է, որ իրեն ուղեկցել են իր նկարահանող խմբի անդամները, եւ նրանք խնդրել են երկու համար, սակայն մոթելի աշխատակիցը նախ ամուսնության վկայական է պահանջել, ապա վռնդել է նրանց։

Նշենք, սակայն, որ ադրբեջանական օրենսդրությամբ տուրիստները մոթելներում կամ հյուրանոցներում կամ այլ վայրերում գիշերակացի համար պարտավոր չեն ամուսնության վկայական ցույց տալ։ Հեռոսւտահաղորդավարուհին նաեւ պատմել է, որ սովորաբար իրենց հյուրանոցում են մնում, երբ երկարատեւ նկարահանումներ են ունենում, եւ նման խնդիր չի լինում, թեեւ իր եւ իր նկարահանող խմբից արկածներն անպակաս են։

Please enter a valid URL